ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐ ԱՅՑԵԼԵՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

Ձիթողցոնցտուն-թանգարան

«Ազգային ճարատարապետության և Գյումրիի կենցաղի թանգարան»-ը կամ այսպես կոչված Ձիթողցոնց տունը գտնվում է քաղաքի կենտրոնում: Շատ հետաքրքիր վայր, որտեղ կարող ենք ծանոթանալ Գյումրվա առօրյային, մշակույթին և պատմությանը:  Թանգարանի ցուցասրահներում ներկայացվում են հին Գյումրիում կամ Ալեքսադրապոլում առավել տարածում գտած արհեստները, քաղաքի հասարակական ու մշակութային կյանքը 19-րդ դարի կեսերից մինչև 20-րդ դարի 20-ական թվականները:

Հովհաննես Շիրազի տուն-թանգարան

Գյումրեցի հանճարեղ բանաստեղծ Հովհաննես Շիրազի տուն-թանգարանը հիանալի վայր է գրողի կենսագրությանը մոտիկից ծանոթանալու համար: Թանգարանը հիմնադրվել է 1975թ, վերակառուցվել 2002, Այստեղ կարելի է կանգ առնել և հանգամանորեն ծանոթանալ մեծ բանաստեղծի կյանքին և գործունեությանը:

Ավետիք Իսահակյանի տունթանգարան

Հայ նշանավոր բանաստեղծ Ավետիք Իսահակյանը ծնվել է Ալեքսանդրպոլում 1875թ-ին:   

Տունը կառուցվել է 1829թ-ին բանաստեղծի հոր կողմից: 2002թ-ի հոկտեմբերին տուն-թանգարանը վերակոռուցվել և վերաբացվել է Հայաստանի կառավարության և Գյումրու քաղաքապետարանի միջոցներով: Տուն-տանգարանը կահավորված է այնպես, ինչպես Իսահակյանի ապրած ժամանակ:

Մհեր Մկրտչյանի հուշատուն-թանգարան

Գյումրվա ծնունդ է հայ մեծանուն դերասան Մհեր Մկրտչյանը:  Նա հռչակավոր այն հայ դերասաններից է, ով խաղացել է և կինոյում, և թատրոնում: Նրա մասնակցությամբ ֆիլմերի մեծամասնությունը նկարահանվել է Լենինականում, օրինակ «Մեր մանկության տանգո»-ն, որի ռեժիսորը իր եղբայր Ալբերտ Մկրտչյանն է:

Մհեր Մկրտչյանն իր դերերում արտացոլել է քաղաքի հոգին: Չնայած ողբերգական ճակատագրին՝ ունեցել է հումորի հիանալի զգացողություն:
Հուշատուն-թանգարանը բացվել է 2006թ. Դեկտեմբերի 22-ին: Թանգարանն ընդգրկում է մեծ դերասանի կյանքի և կարիերայի իրադարձությունները խորհրդանշող իրեր:

Ասլամզյան քույրերի տուն-թանգարան

Գյումրվա հնամենի և հարուստ պատմությունը իր կոլորիտով ներկայացնող թանգարաններից է Ասլամազյան քույրերի տուն թանգարանը: Այն իրենից ներկայացնում է հին Գյումրուն բնորոշ դասական կառույց: Սովետական դարաշրջանի արվեստագետ Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերը քաղաքին են կտակել իրենց ստեղծագործությունները՝ մոտ 700 արվեստի գործ:

Նկարչուհի քույրերն ավարտել են Լենինգրադի Արվեստի ինստիտուտը և ունեն նկարչական մեծ պաշար: Պատկերասրահի առաջին հարկում ցուցադրված է Երանուհու աշխատանքները, իսկ երկրորդ հարկում՝ Մարիամի: Բացի նկարներից պատկերասրահում ցուցադրված են կերամիկական ափսեները՝ պատրաստված Մարիամ Ասլամազյանի կողմից, և Երանուհու՝ խեցեգործական աշխատանքները: Մարիամ Ասլամազյանի որոշ աշխատանքներ պահվում են նաև Տրետյակովյան պատկերասրահում:

Մերկուրովի անվան տունթանգարան

ԽՍՀՄ-ի վաստակաշատ քանդակագործ, հունական ծագում ունեցող Սերգեյ Դմիտրևիչ Մերկուրովը ծնվել և կրթություն է ստացել Գյումրիում: Նրա տուն-թանգարանը բացվել է Գյումրիում՝ իր հայրական տանը՝ 1984թ.-ին: Տան հյուսիսային ճակատից դուք կարող եք հիանալ մետաղական դարպասով, իսկ արևմտյան ճակատից կարող եք տեսնել փայտե բաց պատշգամբ, որը յուրահատուկ է Ալեքսանդրապոլի ճարտարապետական ոճին:
Այստեղ կարող էք բացահայտել Մերկուրովի ամենահայտնի հավաքածուն՝ մահացած մարդկանց ու համաշխարհային առաջնորդների դիմակները: Նա ավելի քան 300 դիմակների  հեղինակ է, այդ թվում նաև Լենինի իրական մահացած դիմակը: Իր մահից առաջ Մերկուրովը իր տունը նվիրել է քաղաքին՝ խնդրանքով, որ այն պետք է ծառայի արվեստին: