Գյումրու պատմամշակութային վայրերով, թանգարաններով և փողոցներով շրցայց կատարելուց բացի, հնարավորություն ունեք նաև ուղևորվել և քայլարշավ կատարել Շիրակի մարզում՝ դեպի Մարմաշեն, Հառիճավանք, Գառնահովիտ, Արփի լիճ, Բարձրաշեն: Երկօրյա տուրի ընթացքում հնարավորություն ունեք ընտրություն կատարել և բացահայտել տվյալ վայրերը:

Գյումրի — Մարմաշեն
Տևողություն՝ 2 ժամ
Հարաբերական թեքություն՝ — 200 մ
Զբոսանք Հին Գումրիի փողոցներով: Ճաշի ընդմիջում։
Մեքենայով փոխադրում (10կմ) Վահրամաբերդ գյուղ,
որտեղից կմեկնարկի քայլարշավը մինչև Մարմաշենի
վանական համալիր։ Այց վանական համալիր։
Գյումրի — Գառնահովիտ — Մաստարա — Գյումրի
Տևողություն՝ 3 — 4 ժամ
Հարաբերական թեքություն՝ — 390 մ
Մեքենայով փոխադրում դեպի Գառնահովիտ գյուղ (47 կմ):
Սուրբ Գևորգ եկեղեցու այց և քայլարշավի սկիզբ մինչև
Մաստարա գյուղ: Այց Մաստարայի Սուրբ Հովհաննես
Մկրտիչ եկեղեցի:
Գյումրի — Աշոցք — Արփի լիճ — Գյումրի
Տևողություն՝ ոչ արտահայտիչ տարբերություն
Մեքենայով փոխադրում դեպի Աշոցք (35 կմ), որտեղից կսկսի
քայլարշավը դեպի Արփի լիճ: Հնարավորություն կունենաք
հեծանվով կամ մակույկով զբոսանքի, թռչնադիտման։
Գյումրի — Բարձրաշեն — Գյումրի
Տևողություն ՝ 3 — 5 ժամ
Հարաբերական թեքություն ՝ + 230 մ
Մեքենայով փոխադրում դեպի Արագած լեռ (25 կմ):
Քայլարշավը կմեկնարկի Իսահակյան գյուղից մինչև
Բարձրաշեն: Այս գյուղը ողջ տարածաշրջանի ամենաբարձր
կետն է, և կարելի է հիանալ համայնապատկերով: Գյուղում
դուք կարող եք հայտնաբերել շատ հին հորեր: Եթե եղանակը
բարենպաստ չլինի, կընտրվի ավելի հեշտ քայլարշավ
Սառնաղբյուր գյուղում։