ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԿՈՆՖԵՐԱՆՍ ՍՐԱՀՆԵՐ

«ԿԱԶԱ» հիմնադրամի Գյումրու կենտրոնը առաջարկում է կոնֆերանս սրահներ՝ բոլոր անհրաժեշտ հարմարություններով:

Ժամանակակից կահավորմամբ և տեխնիկայով հագեցած մեծ կոնֆերանս սրահը նախատեսված է մինչև 70 անձի համար: Այս լուսավոր սրահը կատարյալ է սեմինարների, դասընթացների, շնորհանդեսների, միջազգային գիտաժողովների համար:

3 փոքր հանդիպման սենյակները նախատեսված են յուրաքանչյուրը մինչեւ 30 հոգու համար: Այս սենյակներում կարելի է կազմակերպել գործնական հանդիպումներ, կլոր սեղաններ և նիստեր:

Ցանկացած հանդիպում և միջոցառում կարելի է կազմակերպել «ԿԱԶԱ» հիմնադրամի Գյումրու կենտրոնում՝ հայերենին, ֆրանսերենին, անգլերենին և ռուսերենին տիրապետող մեր անձնակազմի և նորագույն տեխնիկայի (այդ թվում՝ վիդեոկոնֆերանսների համար) շնորհիվ: