ՀԱՐՄԱՐԱՎԵՏ ԵՎ ԼՈՒՍԱՎՈՐ ՍԵՆՅԱԿՆԵՐ
«ԿԱԶԱ» հիմնադրամի Գյումրու կենտրոնը առաջարկում է հյուրատուն քաղաքի կենտրոնական հատվածում: Կենտրոնը մոտ է տեսարժան վայրերին, թանգարաններին և պատմամշակութային հուշարձաններին, ինչպես նաև ժամանցային վայրերին: Մեր հյուրասեր անձնակազմը, հաճելի մթնոլորտը, յուրօրինակ ձևավորված սենյակները հիանալի պայմաններ են ստեղծում պատշաճ հանգստի և արդյունավետ աշխատանքի համար: Հյուրատան լուսավոր ու հարմարավետ սենյակները գոհացնում են ոչ միայն գործարարներին և զբոսաշրջիկներին, այլև ընտանիքներին, ովքեր նախընտրում են ջերմություն և հարմարավետություն: Բարձրորակ ծառայությունների հետ մեկտեղ «ԿԱԶԱ» հիմնադրամի Գյումրու կենտրոնը իր հյուրերին և գործընկերներին առաջարկում է հարմար գներ՝ ստեղծելով բարձր որակի և ցածր գների յուրահատուկ համադրություն: Դե իսկ ծառայություններից ստացված ողջ հասույթն ուղղվում է Հիմնադրամի զարգացման ծրագրերի իրականացմանը։
ՄԵՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
![Asset 1 հյուրատան սենյակ](http://gyumri.kasa.am/wp-content/uploads/2019/05/Asset-1.png)
9 ստանդարտ 2, 3 և 4 տեղանոց սենյակներ (լոգարան՝ անհրաժեշտ պարագաներով, յուրաքանչյուր սենյակում) մինչև 26 հոգու համար
![Asset 1 հյուրատան սենյակ](http://gyumri.kasa.am/wp-content/uploads/2019/05/Asset-1.png)
3 էկոնոմ 1 և 2 տեղանոց սենյակներ (մեկ ընդհանուր լոգարան՝ անհրաժեշտ պարագաներով) մինչև 4 հոգու համար
![Asset 2 նախաճաշ](http://gyumri.kasa.am/wp-content/uploads/2019/05/Asset-2.png)
Նախաճաշ
![Asset 3 Սուրճի և ճաշի ընդմիջումների կազմակերպում](http://gyumri.kasa.am/wp-content/uploads/2019/05/Asset-3.png)
Սուրճի և ճաշի ընդմիջումների կազմակերպում
ՀՅՈՒՐԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՕԳՏՎԵԼ ՀԵՏԵՎՅԱԼ ԱՆՎՃԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ
![Asset 4 մանկական խաղասենյակ](http://gyumri.kasa.am/wp-content/uploads/2019/05/Asset-4.png)
Խաղասենյակ երեխաների համար և հանգստի սենյակ
![Asset 5 խոհանոց՝ անհրաժեշտ սպասքով](http://gyumri.kasa.am/wp-content/uploads/2019/05/Asset-5.png)
Խոհանոց՝ անհրաժեշտ սպասքով
![Asset 6 ավտոկայանատեղի](http://gyumri.kasa.am/wp-content/uploads/2019/05/Asset-6.png)
Բակ և ավտոկայանատեղի
![Asset 7 անվճար WiFi](http://gyumri.kasa.am/wp-content/uploads/2019/05/Asset-7.png)
Ողջ կենտրոնի տարածքում հասանելի Wi-Fi
ՀՅՈՒՐԵՐԻ ՆԱԽԸՆՏՐՈՒԹՅԱՄԲ ԿԱՐՈՂ ԵՆՔ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ ՀԵՏԵՎՅԱԼ ՎՃԱՐՈՎԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
![Asset 8 տրանսպորտի կազմակերպում (ներառյալ՝ օդանավակայան)](http://gyumri.kasa.am/wp-content/uploads/2019/05/Asset-8.png)
Տրանսպորտի կազմակերպում (ներառյալ՝ օդանավակայան)
![Asset 10 Գյումրիում և Շիրակի մարզում շրջայցերի կազմակերպում](http://gyumri.kasa.am/wp-content/uploads/2019/05/Asset-10.png)
Գյումրիում և Շիրակի մարզում հետաքրքիր շրջայցերի կազմակերպում՝ ըստ հյուրերի նախասիրությունների
![Asset 9 լվացքատուն](http://gyumri.kasa.am/wp-content/uploads/2019/05/Asset-9.png)
Լվացքատուն