

- Ամենաջերմ հյուրատունը Գյումրու սրտում
- Կրթական և բիզնես միջոցառումների կազմակերպում
- Բազմազան զբոսաշրջային փորձառություններ Շիրակի մարզում


Գյումրու կենտրոն
ՀԱՐՄԱՐԱՎԵՏՈՒԹՅՈՒՆ, ՄՇԱԿՈՒՅԹ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ՄԻ ՎԱՅՐՈՒՄ










Ժամանակակից կահավորմամբ և տեխնիկայով հագեցած մեծ կոնֆերանս սրահը նախատեսված է մինչև 70 անձի համար: Այս լուսավոր սրահը կատարյալ է սեմինարների, դասընթացների, շնորհանդեսների, միջազգային գիտաժողովների համար: Սրահն ունի նստատեղերի ճկուն դասավորության հնարավորություն, ապահովված է օդափոխման համակարգով։
3 փոքր հանդիպման սենյակները նախատեսված են յուրաքանչյուրը մինչև 25 անձի համար: Այս սրահներում ևս հնարավոր է կազմակերպել գործնական հանդիպումներ, կրթական և բիզնես ֆորմատով տարբեր միջոցառումեր:



«ԿԱԶԱ» հիմնադրամի Գյումրու կենտրոնը առաջարկում է հյուրատուն քաղաքի սրտում՝ մոտ տեսարժան վայրերին, թանգարաններին և պատմամշակութային հուշարձաններին, ինչպես նաև ժամանցային վայրերին: Մեր հյուրասեր անձնակազմը, հաճելի մթնոլորտը, յուրօրինակ ձևավորված սենյակները հիանալի պայմաններ են ստեղծում պատշաճ հանգստի և արդյունավետ աշխատանքի համար: Հյուրատան լուսավոր ու հարմարավետ սենյակները գոհացնում են ոչ միայն գործարարներին և զբոսաշրջիկներին, այլև ընտանիքներին, ովքեր նախընտրում են ջերմություն և հարմարավետություն:




Ձեր տրամադրության տակ է նաև հյուրատան կահավորված խոհանոցը՝ անհրաժեշտ պարագաներով և սպասքով: Ցանկության դեպքում կարող եք պատրաստել կեսօրի ճաշ կամ ընթրիք:
Խմբերի դեպքում կարող եք պատվիրել տեղական, առողջ հումքից պատրաստված ճաշ և ընթրիք՝ նախապես նշելով Ձեր նախասիրությունները:

