ԱՅՑԵԼԵՔ ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ
Այցելություն Մարմաշենի վանական համալիր
Մարմաշենի վանական համալիրը (10-11դդ) տեղակայված է Ախուրյանի շրջանի Վահրամաբերդ գյուղի հարավ-արևմտյան մասում՝ Ախուրյան գետի ձախ ափին: Վանքը միջնադարյան Հայաստանի կրոնական և մշակութային հռչակավոր կենտրոններից էր, ունեցել է մեծ մատենադարան, ճանաչված դպրոց: Համալիրը բաղկացած է երկու հուշարձանախմբից` Մեծ և Փոքր (Վերին): Մեծ հուշարձանախումբը բաղկացած է Կաթողիկե եկեղեցուց, 3 եկեղեցիներից, գավթից և գերեզմանատնից:
Այցելություն Հառիճավանք
Հառիճավանքը գտնվում է Շիրակի մարզի Հառիճ գյուղում, Արագած լեռան հյուսիսային լանջին: Հիմնադրվել է 1201 թվականին: Այս հուշարձանը միջնադարյան ճարտարապետության գոհարներից է՝ պարուրված նուրբ զարդաքանդակներով: Շինությունը վեհաշուք է իր պարզությամբ, կառուցման կատարելությամբ: Վանքը եղել է նաև գիտության կենտրոն: Այնտեղ գործող հայտնի դպրոցում 1887-1889թթ սովորել է Ավետիք Իսահակյանը: Հառիճավանքը այժմ գործող է, ուր 2010 թ. վերանորոգման աշխատանքներ են կատարվում Մայր Աթոռ Ս.Էջմիածնի հովանավորությամբ: