Հեծանվարշավներ Շիրակում
«ԿԱԶԱ» հիմնադրամի Գյումրու կենտրոնը կազմակերպում է եռօրյա հեծանվային երթուղիներ Շիրակի մարզում
Առաջարկում ենք մեզ հետ բացահայտել կամ ավելի լավ ճանաչել և գնահատել Հայաստանի հյուսիսային դարպասի՝ Շիրակի մարզի հմայքն ու գանձերը։
Գրե՛ք կամ զանգահարե՛ք և մենք միասին կկառուցենք ձեր ցանկալի քայլարշավային երթուղին։
ՕՐ 1 Երևան - Գյումրի
Մեկնում Երևանից դեպի Գյումրի գնացքով (3ժ30ր), կամ սեփական մեքենայով (2ժ)։ Դիմավորում, տեղավորվում սենյակներում, ծանոթացում մեր կենտրոնի հետ։ Ճաշ կենտրոնում։ Հեծանիվների պատրաստում և տեխնիկակական վիճակի ստուգում, փորձարկում (նստարանի հարմարավետություն, արգելակման և փոխանցման համակարգեր)։ Երեկոյան կարճատև ճանաչողական զբոսանք հեծանիվով հին Գյումրիում։ Ընթրիքի կազմակերպան հարցում կօգնենք խորհուրդներով և ամրագրմամբ։
ՕՐ 2
Տարբերակ 1: Գյումրի - Հառիճավանք - Գյումրի
Մեկնում՝ Գյումրի - Արևիկ - Վարդաքար - Արթիկ - Հառիճ
Վերադարձ՝ Հառիճ - Արթիկ - Հոռոմ - Գուսանագյուղ - Բայանդուր - Գյումրի
Բարդություն՝ միջին (3/5)
Հարաբերական բարձրություն՝ 550 մ
Տևողություն՝ 9 ժամ
Հեռավորություն՝ 70 կմ (մեկնում - վերադարձ)
Մեկնում 8:00-ին: Նախատեսվում է այցելել Հառիճի միջնադարյան վանական համալիր։ Ճաշ բնության գրկում։ Վերադարձին Հոռոմ գյուղի մոտակայքում կայցելենք Կիկլոպյան ամրոցը և հին Հոռոմ կոչվող վայրը, Գուսանա գյուղում կայցելենք Գուսանայի հին ամրոցը: Ընթրիքի կազմակերպան հարցում կօգնենք խորհուրդներով և ամրագրմամբ։
Տարբերակ 2 : Գյումրի - Մարմաշենի վանական համալիր - Գյումրի
Մեկնում՝ Գյումրի - Մարմաշեն - Վահրամաբերդ - Վանք
Վարադարձ՝ Վանք - գյուղ Մարմաշեն - Գյումրի
Բարդություն՝ հեշտ
Հարաբերական բարձրություն՝ 70 մ
Տևողություն՝ 9 ժամ
Հեռավորություն՝ 30 կմ (մեկնում - վերադարձ)
Այց Մարմաշենի բացառիկ ճարտարապետական համալիր։ Ճաշ բնության գրկում։ Հեծանիվով զբոսանք Ախուրյան գետի կիրճի երկայնքով։ Վերադարձին կարելի է ծանոթանալ ուրարտական Արգիշտի I (827 - 764 մ․թ․ա․) թագավորի Էրիախի երկիրը նվաճելու և Իրդանուինի ու Իշգիդուլու քաղաքները գրավելու մասին սեպագիր արձանագրության հետ։ Երեկոյան առաջարկում ենք խոհանոցային վարպետաց դաս մեր կենտրոնում և ընթրիք տեղում։
Տարբերակ 3 : Գյումրի - Անիպեմզա - Գյումրի
Մեկնում՝ Գյումրի - Բայանդուր - Երազգավորս - Աղին - Ջրափի - Հայկաձոր - Անիպեմզա
Վարադարձ՝ Անիպեմզա - Հայկաձոր - Ջրափի - Աղին - Երազգավորս - Բայանդուր - Գյումրի
Բարդություն՝ դժվար
Հարաբերական բարձրություն՝ 70 մ
Տևողություն՝ 9 ժամ
Հեռավորություն՝ 100 կմ (մեկնում - վերադարձ)
Առաջին բացահայտումը կլինի Ջրափիի քարավանատունը։ Ճաշ բնության գրկում։ Ծանոթացում Երերույքի վաղ քրիստոնեական ժամանակաշրջանի եկեղեցու բացառիկ ճարտարապետության հետ (մոտ է գտնվում Թուրքիայի սահմանին)։ Անի մայրաքաղաքի ավերակները տեսնելու համար կարող ենք նախատեսել կարճատև կանգառ Հայկաձոր գյուղում, որտեղից մեր փառահեղ Բագրատունյաց մայրաքաղաքը ընդամենը 5 կմ հեռավորության վրա է։ Ընթրիքի կազմակերպան հարցում կօգնենք խորհուրդներով և ամրագրմամբ։
ՕՐ 3: Գյումրի - Արևիկ - Գյումրի
Բարդություն՝ հեշտ
Հարաբերական բարձրություն՝ 0 մ
Տևողություն՝ 3 ժամ
Հեռավորություն՝ 25 կմ (մեկնում - վերադարձ)
Թեթև զբոսանք հեծանիվով Արևիկ գյուղի ուղղությամբ Ախուրյանով, փոքրիկ դադար Կաղնուտի ջրամբարի մոտ և վերադարձ Գյումրի։ Ճաշի կազմակերպան հարցում կօգնենք խորհուրդներով և ամրագրմամբ։ Հանգիստ, վերադարձ Երևան գնացքով (3ժ30ր), կամ սեփական մեքենայով (2ժ)։
Ողջ երթուղու ընթացքում ձեզ կուղեկցի մեր կենտրոնի հեծանվորդ - ուղեկցողը, ինչպես նաև տրանսպորտային փոխադրամիջոցը։ Ձեզ կտրամադրվի երթուղու ճանապարհային քարտեզ։
Ներկայացված երթուղիները հնարավոր է փոփոխել, հարմարեցնել ձեր ցանկություններին, ֆիզիկական պատրաստվածությանը և եղանակային պայմաններին:
Անհրաժեշտ է դիմել ծրագրի մեկնարկից առնվազն 7 օր առաջ: