Մեկօրյա քայլարշավներ Հայաստանում
Երևան - Գառնի - Ազատ գետի կիրճ - Հավուց Թառ - Գեղարդ - Երևան (80 կմ մեքենայով)
Քայլքի տևողություն: 4-5 ժամ
Հարաբերական բարձրություն: + / - 400 մ
Ժամանակահատված: ապրիլ - նոյեմբեր
Բարդության աստիճան: միջին
Տրանսպորտով փոխադրում Գառնի գյուղ: Այցելություն հեթանոսական տաճար և քայլարշավի մեկնարկ, որի ընթացքում կվայելենք Ազատ գետի երկայնքով ձգվող բազալտե սիմֆոնիայի բնական գեղեցկությունը, կանցնենք Խոսրովի արգելոցով, կայցելենք Հավուց Թառ միջնադարյան վանական համալիրի ավերակները: Ճաշ բնակչի տանը, «լավաշի» թխում: Ավտոմեքենայով տեղափոխում դեպի Գեղարդի վանական համալիր, այց և վերադարձ Երևան:
Երևան - Գառնի - Ազատ գետի կիրճ - Գեղարդ - Երևան (80 կմ մեքենայով)
Քայլքի տևողություն: 5 ժամ
Հարաբերական բարձրություն: + / - 200 մ
Ժամանակահատված: ապրիլ - նոյեմբեր
Բարդության աստիճան: միջին
Տրանսպորտով փոխադրում Գառնի գյուղ: Այցելություն հեթանոսական տաճար և քայլարշավի մեկնարկ, որի ընթացքում կվայելենք Ազատ գետի երկայնքով ձգվող բազալտե սիմֆոնիայի բնական գեղեցկությունը, կանցնենք Խոսրովի արգելոցով։ Ճաշ բնության գրկում: Քայլարշավի շարունակություն մինչև Գեղարդի վանական համալիր։ Այցելություն վանք և վերադարձ Երևան:
Երևան - Պարզ լիճ - Գոշավանք - Երևան (260 կմ մեքենայով)
Քայլքի տևողություն: 3 ժամ
Հարաբերական բարձրություն: + 200 մ/ - 300 մ
Ժամանակահատված: ապրիլ - նոյեմբեր
Բարդության աստիճան: միջին
Տրանսպորտով փոխադրում Պարզ լիճ։ Քայլարշավ սաղարթախիտ անտառներով մինչև Գոշավանք: Այցելություն վանք: Վերադարձ Երևան Գետիկ գյուղով, որտեղ ունենք հնարավորություն համտեսելու մեղվապահի մթերքների տեսականին:
Երևան - Արա Լեռ - Երևան (80 կմ մեքենայով)
Քայլքի տևողություն: 6 ժամ
Հարաբերական բարձրություն: + / - 950 մ
Ժամանակահատված: մայիս - հոկտեմբեր
Բարդության աստիճան: դժվար
Տրանսպորտով փոխադրում Արա լեռան ստորոտ և վերելք (2577 մ)։ Ճաշ բնության գրկում: Վերադարձի ճանապարհին ունենք մշակութային այցի հնարավորություն (Հովհաննավանք, Սաղմոսավանք, Ուշի):
Երևան - Քարի Լիճ - Արագած - Երևան (120 կմ մեքենայով)
Քայլքի տևողություն: 5 - 6 ժամ
Հարաբերական բարձրություն: + / - 700 մ
Ժամանակահատված: հունիս - սեպտեմբեր
Բարդության աստիճան: դժվար
Տրանսպորտով փոխադրում մինչև Քարի լիճ։ Վերելք Արագած լեռան հարավային գագաթը (3 900 մ)։ Ճաշ բնության գրկում: Վերադարձ Երևան Աղձք գյուղով, այց Արշակունի թագավորական ընտանիքի դամբարան:
Երևան - Քարի Լիճ - Ամբերդ - Երևան (120 կմ մեքենայով)
Քայլքի տևողություն: 6 ժամ
Հարաբերական բարձրություն: - 1000 մ
Ժամանակահատված: հունիս - սեպտեմբեր
Բարդության աստիճան: միջին
Տրանսպորտով փոխադրում մինչև Քարի Լիճ, այստեղից քայլարշավ դեպի Ամբերդ ամրոց։ Այցելություն ամրոց։ Ճաշ Բյուրականում, որ կուղեկցվի ֆոլկլորային բեմականացմամբ։ Վերադարձ Երևան։
Երևան - Ամբերդ - Տեղեր - Երևան (150 կմ մեքենայով)
Քայլքի տևողություն: 4 – 5 ժամ
Հարաբերական բարձրություն: - 500 մ/ + 150
Ժամանակահատված: մայիս - հոկտեմբեր
Բարդության աստիճան: միջին
Տրանսպորտով փոխադրում մինչև Ամբերդ ամրոց։ Այցելություն ամրոց և քայլարշավ դեպի Տեղերի վանք։ Վերադարձի ճանապարհին հնարավորություն կունենանք այցելելու ՎանԱրդի խաղողի այգիները և համտեսելու գինին։
Ողջ երթուղու ընթացքում ձեզ կուղեկցի մեր կենտրոնում մասնագիտացած զբոսավար - ուղեկցողը, ինչպես նաև տրանսպորտային փոխադրամիջոցը։ Ձեզ կտրամադրվի երթուղու ճանապարհային քարտեզ։
Ներկայացված երթուղիները հնարավոր է փոփոխել, հարմարեցնել ձեր ցանկություններին, ֆիզիկական պատրաստվածությանը և եղանակային պայմաններին:
Անհրաժեշտ է դիմել ծրագրի մեկնարկից առնվազն 7 օր առաջ: