Մշակութային Գյումրի, մեկօրյա ծրագիր
09:00
Մեկնում դեպի Հայաստանի հյուսիսային դարպաս Գյումրի /125 կմ Երևան-Թալին-Գյումրի ավտոմեքենայի մայրուղով, մոտավորապես 2 ժամ տևողությամբ/:
11:30
Ժամանում «ԿԱԶԱ» հիմնադրամի Գյումրու կենտրոն (Շահումյան 69): Բարի գալուստի փոքրիկ թեյի, սուրճի հյուրասիրություն: Մեզ մոտ կգտնեք հուշումներ արկածներով և անակնկալներով լի օրը սկսելու համար:
12:00
«Բարի լույսի» Ալեքպոլյան արարողակարգ, որից հետո կբացահայտեք Ամենա-ների հանրահայտ քաղաքը՝ Ամենաբարձր շենքը, Ամենաառաջին դեղատունը, Ամենաառաջին տիկնիկային թատրոնը:
13:15
Կբացահայտենք մի վայր, որտեղ իրականանում են և մեծերի, և փոքրերի վաղեմի երազանքները: Այս տանիքի ներքո կրկին Ամենա-ների հետ գործ կունենաք՝ կպատրաստեք և երկինք բաց կթողնեք ձեր կյանքի առաջին օդանավը։
Սիրելի ծնող, մոտ 1 ժամ ձեր երեխան զբաղված է լինելու ինժեներական գործունեությամբ, այս ընթացքը կարող եք կիսել նրա հետ, կամ ուղղակի վայելել Գյումրվա մթնոլորտը որևէ սրճարանում:
14:15
Ճաշի ընդմիջում Ռիժկովի հետիոտն փողոցի ռեստորանում:
15:30
Միասին կբացահայտեք Ձիթողցյանների ԸՆՏԱՆԻՔԻ գաղտնիքը Գյումրու կենցաղի թանգարան այցի ընթացքում:
17:00
Հրաժեշտ սիրելի Գյումրիին և հանդիպման ամփոփում հանդիսավոր արարողությամբ:
Հարգելի ծնող խնդրում ենք ի նկատի ունենալ, որ մեր բացահայտումների մեծ մասը իրականացվելու են ոտքով, մեկ ընդ մեջ կունենանք դադարներ, հետևաբար անհրաժեշտ կլինի նախատեսել՝
- հարմարավետ կոշիկ
- հարմարավետ հագուստ
- արևապաշտպան միջոցներ - ակնոց, գլխարկ, քսուք
- անձրևապաշտպան միջոցներ
- ջուր (քաղաքում հաճախակի են հանդիպում ցայտաղբյուրներ, ապահովության համար նախատեսեք):
Մշակութայի Գյումրի, երկօրյա ծրագիր
Օր 1
09:00
Մեկնում դեպի Հայաստանի հյուսիսային դարպաս Գյումրի /125 կմ Երևան-Թալին-Գյումրի ավտոմեքենայի մայրուղով, մոտավորապես 2 ժամ տևողությամբ/:
12:00
Ժամանում, հյուրընկալում:
Բարի գալուստի փոքրիկ թեյի սուրճի հյուրասիրություն: Տեղավորում սենյակներում, որտեղ կգտնեք հուշումներ արկածներով լի օրը սկսելու համար:
12:30
«Բարի լույսի» Ալեքպոլյան արարողակարգ, որից հետո կբացահայտեք Ամենա-ների հանրահայտ քաղաքը՝ Ամենաբարձր շենքը, Ամենաառաջին դեղատունը, Ամենաառաջին տիկնիկային թատրոնը:
14:00
Ճաշի ընդմիջում Ռիժկովի հետիոտն փողոցի ռեստորանում:
15:30
Կբացահայտենք մի վայր, որտեղ իրականանում են և մեծերի, և փոքրերի վաղեմի երազանքները: Այս տանիքի ներքո կրկին Ամենա-ների հետ գործ կունենաք՝ կպատրաստեք և երկինք բաց կթողնեք ձեր կյանքի առաջին օդանավը։
Սիրելի ծնող, մոտ 1 ժամ ձեր երեխան զբաղված է լինելու ինժեներական գործունեությամբ, այս ընթացքը կարող եք կիսել նրա հետ, կամ ուղղակի վայելել Գյումրվա մթնոլորտը որևէ սրճարանում:
17:00
Օրվա ավարտին հին քաղաքի հոգևոր և նյութական Ամենա – ները վայելելուց հետո կծանոթանաք Ամենա-հյուրընկալ գյումրեցու օջախի երեք սերնդի պատմությանն ու ավանդույթներին:
Օր 2
09:00
Նախաճաշ:
Առավոտը կսկսեք ստեղծագործ աշխատարանով, արհեստավարժ մասնագետի օգնությամբ:
Այդ ընթացքում, կարող եք զբոսնել քաղաքում, թանգարան այցելել կամ ուղղակի վայելել Գյումրու առավոտը:
11:00
Միասին կբացահայտեք Ձիթողցյանների ԸՆՏԱՆԻՔԻ գաղտնիքը Գյումրու կենցաղի թանգարան այցի ընթացքում:
12:00
Հրաժեշտ սիրելի Գյումրիին և հանդիպման ամփոփում հանդիսավոր արարողությամբ:
Ի դեպ, մեր կահավորված խոհանոցը ձեր տրամադրության տակ է, եթե ցանկանում եք ինքներդ պատրաստել ճաշ կամ ընթրիք։