Եռօրյա (2 գիշեր) քայլարշավներ Հայաստանում
Առաջարկ 1
ՕՐ 1: Երևան - Արենի - Նորավանք - Եղեգնաձոր (140 կմ մեքենայով)
Քայլքի տևողություն: 2 ժամ
Հարաբերական բարձրություն: - 300 մ
Ժամանակահատված: ապրիլ - հոկտեմբեր
Բարդության աստիճան: միջին
Քայլարշավ Ամաղու կիրճի միջով մինչև Նորավանք։ Այցելություն վանք և Արենի հնագիտական քարանձավ: Տեղական գինու համտեսում:
Ընթրիք և գիշերակաց Եղեգնաձորում բնակչի տանը
ՕՐ 2
Տարբերակ 1: Եղեգնաձոր - Սմբատաբերդ - Ցախաց Քար - Եղեգիս - Եղեգնաձոր ( 70 կմ մեքենայով)
Քայլքի տևողություն: 5 ժամ
Հարաբերական բարձրություն: + / - 600 մ
Ժամանակահատված: մայիս - նոյեմբեր
Բարդության աստիճան: միջին
Փոխադրում Արտաբույնք գյուղ, քայլարշավ դեպի Սմբատաբերդ և Ցախաց Քարի վանք։ Զբոսանք Եղեգիս գյուղում, այց Զորաց եկեղեցի։
Ընթրիք և գիշերակաց Եղեգնաձորում բնակչի տանը
Տարբերակ 2: Եղեգնաձոր - Սպիտակավոր - Եղեգնաձոր (15 կմ մեքենայով )
Քայլքի տևողություն: 6 ժամ
Հարաբերական բարձրություն: + / - 650 մ
Ժամանակահատված: մայիս - նոյեմբեր
Բարդության աստիճան: միջին
Տրանսպորտով փոխադրում մինչև Վերնաշեն գյուղ։ Այստեղից քայլարշավ դեպի Սպիտակավոր վանք։ Վերադարձ ոտքով մինչև Վերնաշեն։ Այցելություն մեքենայով միջնադարյան Գլաձորի համալսարան:
Ընթրիք և գիշերակաց Եղեգնաձորում բնակչի տանը
ՕՐ 3: Եղեգնաձոր - Սուրբ Կարապետ - Երևան (135 կմ մեքենայով)
Քայլքի տևողություն: 3,5 ժամ
Ժամանակահատված: ապրիլ - նոյեմբեր
Բարդության աստիճան: հեշտ
Քայլարշավ Ուրցաձորի լեռնանցքով դեպի սուրբ Կարապետի վանք (առանց զգալի հարաբերական բարձրության)։ Այց վանական համալիր և վերադարձ Երևան։
Առաջարկ 2
ՕՐ 1
Տարբերակ 1: Երևան – Յաղդան - Օձուն - Հաղպատ (200 կմ մեքենայով)
Քայլքի տևողություն: 5 - 6 ժամ
Հարաբերական բարձրություն: + / - 500 մ
Ժամանակահատված: ապրիլ - դեկտեմբեր
Բարդության աստիճան: միջին
Տրանսպորտով փոխադրում Լոռու մարզ մինչև Յաղդան։ Քայլարշավ հունական Յաղդան գյուղից դեպի Օձուն գյուղ։ Այցելություն Օձունի եկեղեցի և կոթող-մահարձան։ Տրանսպորտով փոխադրում Հաղպատ գյուղ։ Խոհարարության վարպետաց դասի հնարավորություն։
Ընթրիք և գիշերակաց Հաղպատի հյուրանոցում
Տարբերակ 2: Երևան - Արդվի - Օձուն - Հաղպատ ( 200 կմ մեքենայով)
Քայլքի տևողություն: 2 ժամ
Հարաբերական բարձրություն: + 200 մ
Ժամանակահատված: ապրիլ - դեկտեմբեր
Բարդության աստիճան: հեշտ
Տրանսպորտով փոխադրում մինչև Արդվի։ Զբոսանք Արդվի գյուղում և քայլարշավ դեպի Օձուն։ Եկեղեցու և նրա կոթող-մահարձանի այց։
Ընթրիք և գիշերակաց Հաղպատի հյուրանոցում
ՕՐ 2
Տարբերակ 1: Հաղպատ - Սանահին - Հաղպատ (50 կմ մեքենայով)
Քայլքի տևողություն: 4 ժամ
Հարաբերական բարձրություն: + / - 300 մ
Ժամանակահատված: ապրիլ - դեկտեմբեր
Բարդության աստիճան: հեշտ
Քայլարշավ Հաղպատ գյուղից դեպի Սանահին գյուղ, ճանապարհին կանգառ Կայան բերդում։ Սանահինի վանական համալիրի այց։ Խոհարարական վարպետաց դասի մասնակցելու հնարավորություն։
Ընթրիք և գիշերակաց Հաղպատի հյուրանոցում
Տարբերակ 2: Հաղպատ - Օձուն - Քոբայր - Հաղպատ (80 կմ մեքենայով)
Քայլքի տևողություն: 4 - 5 ժամ
Հարաբերական բարձրություն: - 350 մ
Ժամանակահատված: ապրիլ - հոկտեմբեր
Բարդության աստիճան: միջին
Տրանսպորտով փոխադրում Օձուն գյուղ։ Քայլարշավ դեպի Քոբայրի վանք։ Վանքի որմնանկարների բացահայտում։
Ընթրիք և գիշերակաց Հաղպատի հյուրանոցում
ՕՐ 3
Տարբերակ 1: Հաղպատ - Դսեղ - Ապարան - Երևան (190 կմ մեքենայով)
Քայլքի տևողություն: 3 ժամ
Հարաբերական թեքություն: - 300 մ
Ժամանակահատված: ապրիլ - դեկտեմբեր
Բարդության աստիճան: հեշտ
Տրանսպորտով փոխադրում Դսեղ գյուղ։ Քայլարշավ Դսեղից դեպի Բարձրաքաշի վանական համալիրի ավերակները։ Վերադարձ Երևան։ Ճանապարհին կանգառ Վանաձորում և ծանոթացում խաչքարի արարման նուրբ արվեստին։
Տարբերակ 2: Հաղպատ - Արևածագ - Հնեվանք - Երևան (200 կմ մեքենայով)
Քայլքի տևողություն: 5 ժամ
Հարաբերական թեքություն : + / - 350 մ
Ժամանակահատված: ապրիլ - նոյեմբեր
Դժվարության աստիճան: միջին
Տրանսպորտով փոխադրում մինչև Արևածագ։ Այնտեղից քայլարշավ մինչև Կուրթան։ Ճանապարհին կանգառ Հնեվանքում։ Վերադարձ Երևան Ստեփանավանով։
Տարբերակ 3: Հաղպատ - Ստեփանավան - Գյուլաքարակ - Վանաձոր - Երևան (200 կմ մեքենայով)
Քայլքի տևողություն: 3 ժամ
Ժամանակահատված: ապրիլ - դեկտեմբեր
Բարդության աստիճան: հեշտ
Վերադարձ Երևան Ստեփանավան-Սպիտակ-Ապարան ճանապարհով։ Քայլարշավ Ստեփանավանից դեպի Գյուլաքարակի բուսաբանական այգի, առանց հարաբերական բարձրության տատանման։ Այց բուսաբանական այգի։
Առաջարկ 3
ՕՐ 1: Երևան - Արենի - Նորավանք - Գորիս (250 կմ մեքենայով)
Քայլքի տևողություն: 2 ժամ
Հարաբերական թեքություն: - 300 մ
Ժամանակահատված: ապրիլ - հոկտեմբեր
Բարդության աստիճան: միջին
Քայլարշավ Ամաղու կիրճով դեպի Նորավանք։ Այցելություն վանք։ Թեթև զբոսանք Հին Գորիսում։
Ընթրիք Գորիսում բնակչի տանը, գիշերակաց հյուրանոցում
ՕՐ 2
Տարբերակ 1: Գորիս - Տաթև - Տաթևի Անապատ - Խնձորեսկ - Գորիս (80 կմ մեքենայով)
Քայլքի տևողություն: 2,5 ժամ; 1,5 ժամ
Հարաբերական թեքություն: - 350 մ; +/- 200 մ
Ժամանակահատված: մայիս - հոկտեմբեր
Բարդության աստիճան: հեշտ
Տրանսպորտով փոխադրում Տաթև գյուղ։ Այցելություն Տաթևի վանք, քայլարշավ դեպի Տաթևի Անապատ ճգնավայր։ Օրվա վերջում հնարավոր է նաև կազմակերպել քայլարշավ Խնձորեսկ քարանձավային գյուղում։
Ընթրիք և գիշերակաց Գորիսի հյուրանոցում
Տարբերակ 2: Գորիս - Բղենո Նորավանք - Խնձորեսկ - Գորիս (110 կմ մեքենայով)
Քայլքի տևողություն: 2 ժամ
Հարաբերական թեքություն: ոչ արտահայտիչ տարբերություն
Ժամանակահատված: մայիս - հոկտեմբեր
Բարդության աստիճան: հեշտ
Տրանսպորտով փոխադրում մինչև Բարձրավան գյուղ։ Քայլարշավ անտառի միջով դեպի Բղենո Նորավանք՝ առանց հարաբերական թեքության։ Օրվա վերջում հնարավոր է նաև կազմակերպել քայլարշավ Խնձորեսկ քարանձավային գյուղում (1,5 ժ; +/- 200 մ)։
Ընթրիք և գիշերակաց Գորիսի հյուրանոցում
Տարբերակ 3: Գորիս - Ուխտասար - Նազելի - Գորիս
Քայլքի տևողություն: 5 ժամ
Հարաբերական բարձրություն: + / - 600 մ
Ժամանակահատված: հուլիս - հոկտեմբեր
Բարդության աստիճան: միջին
Ճանապարհի մի մասը կբարձրանանք 4X4 մեքենայով։ Քայլարշավ դեպի Ուխտասարի ստորոտ։ Ժայռապատկերների բացահայտում խառնարանային լճի շրջակայքում (3100 մ)։ Քայլարշավի շարունակություն դեպի Նազելի լեռ՝ իր վերջին հրաբխային հոսքով։ Թռչունների դիտում և ծաղիկների հայտնաբերում։
Ընթրիք և գիշերակաց Գորիսի հյուրանոցում
Տարբերակ 4: Գորիս - Տաթև - Լծեն - Գորիս (160 կմ մեքենայով)
Քայլքի տևողություն: 6 ժամ
Հարաբերական բարձրություն: + / - 600 մ
Ժամանակահատված: մայիս - նոյեմբեր
Բարդության աստիճան: միջին
Մեկնում դեպի Տաթև։ Այցելություն վանք և քայլարշավ Տաթևից Լծեն։ Այցելություն Որոտնավանք։ Զբոսանք Հին Գորիսում։ Ընթրիք բնակչի տանը։
Գիշերակաց Գորիսի հյուրանոցում
ՕՐ 3: Գորիս - Վայոց Սար - Երևան
Քայլքի տևողություն: 5 ժամ
Հարաբերական բարձրություն: +/-600 մ
Ժամանակահատված: մայիս – հոկտեմբեր
Բարդության աստիճան: միջին
Տրանսպորտով փոխադրում Հերհեր գյուղ։ Այստեղից քայլարշավ դեպի Վայոց սար լեռան գագաթ (2 586,3 մ)՝ Կովկասի ամենահետաքրքիր հանգած հրաբուխներից մեկը։ Վերադարձ Երևան։
Առաջարկ 4
ՕՐ 1
Տարբերակ 1: Երևան - Սևան - Ներքին Գետաշեն (132 կմ)
Մեկնում դեպի Սևանա լիճ։ Այցելություն թերակղզի։ 3 – 5 ժամ ձիարշավ Ներքին Գետաշեն գյուղում ՝ կախված եղանակային պայմաններից, փոքրիկ զբոսանք գյուղում, գյուղաբնակների հետ հանդիպման և տեղանքի պատմաճարտարապետական ժառանգությունը բացահայտելու հնարավորություն։
Ընթրիք և գիշերակաց Ներքին Գետաշենում բնակչի տանը
Տարբերակ 2: Երևան -Բուժական - Հատիս Լեռ - Ներքին Գետաշեն (160 կմ)
Քայլքի տևողություն: 6 ժամ
Հարաբերական բարձրություն: +/-1030 մ
Ժամանակահատված: հունիս - հոկտեմբեր
Բարդության աստիճան: դժվար
Տրանսպորտով փոխադրում մինչև Բուժական գյուղ։ Վերելք դեպի Հատիս Լեռը (2 852 մ)։ Այնուհետև տեղափոխում Ներքին Գետաշեն գյուղ։
Ընթրիք և գիշերակաց Ներքին Գետաշենում բնակչի տանը
ՕՐ 2: Ներքին Գետաշեն - Արմաղան - Ներքին Գետաշեն (20 կմ)
Քայլքի տևողություն: 6 ժամ
Հարաբերական բարձրություն: +/- 600 մ
Ժամանակահատված: հունիս - նոյեմբեր
Բարդության աստիճան: դժվար
Տրանսպորտով փոխադրում մինչև Արմաղան (2 829,1 մ հանգած հրաբուխ) լեռան ստորոտ։ Վերելք։
Ընթրիք և գիշերակաց Ներքին Գետաշենում բնակչի տանը
ՕՐ 3: Ներքին Գետաշեն - Բջնի - Մայրավանք - Երևան (145 կմ)
Քայլքի տևողություն: 2- 3 ժամ
Ժամանակահատված: Մայիս – հոկտեմբեր
Բարդության աստիճան: Հեշտ՝ առանց զգալի հարաբերական թեքության
Տրանսպորտով փոխադրում Բջնի գյուղ։ Զբոսանք, ծանոթացում գյուղի միջնադարյան ժառանգություն հանդիսացող բերդի ավերակների և երկրի ամենափոքր եկեղեցու հետ։ Վերադարձի ճանապարհին հնարավոր է գեղեցիկ զբոսանք կատարել Հրազդանից ոչ հեռու գտնվող կիրճում և այցելել Մայրավանք։
Ողջ երթուղու ընթացքում ձեզ կուղեկցի մեր կենտրոնում մասնագիտացած զբոսավար - ուղեկցողը, ինչպես նաև տրանսպորտային փոխադրամիջոցը։ Ձեզ կտրամադրվի երթուղու ճանապարհային քարտեզ։
Ներկայացված երթուղիները հնարավոր է փոփոխել, հարմարեցնել ձեր ցանկություններին, ֆիզիկական պատրաստվածությանը և եղանակային պայմաններին:
Անհրաժեշտ է դիմել ծրագրի մեկնարկից առնվազն 7 օր առաջ: