Երկօրյա մշակութային ընտանեկան հանգիստ Գյումրիում
«ԿԱԶԱ» հիմնադրամի Գյումրու կենտրոնը սիրով հրավիրում է հանգստյան օրերին ընտանիքով անց կացնել անմոռանալի երկօրյա հանգիստ Գյումրիում՝ բացահայտելու քաղաքի մշակութային թաքնված գանձերը, համն ու հոտը։
Հարգելի ծնողներ, մեր թիմը հոգ կտանի ձեր երեխաների մասին, մինչ դուք կվայելեք ձեր հանգիստը: Մեր փորձառու խմբավարները ձեր երեխաների հանգիստը կդարձնեն հետաքրքիր և անմոռանալի. ժամանցային ծրագրեր, սպորտային հետաքրքիր միջոցառումներ, քայլարշավներ, հեծանվային կարճատև զբոսանքներ, թատերական ֆորումներ, անմոռանալի հանդիպումներ...
ՕՐ 1
- Ժամանում, դիմավորում, տեղավորում սենյակներում
- Հանգիստ, սուրճ/թեյ հյուրասիրություն
- Ծանոթացում կենտրոնի և տարածքի հետ
- Ազատ ճաշ (ձեզ կօգնենք ռեստորանների ցանկով և ամրագրմամբ)
- Ծնողների համար ոտքով շրջայց հին Գյումրիում՝ մեր կենտրոնում մասնագիտացած զբոսավարի ուղեկցությամբ, ով կփոխանցի Գյումրվահամն ու հոտը՝ վերականգնելով այն մթնոլորտը, որ ապրում էր մշակութային մայրաքաղաքը 19-րդ դարի վերջին և 20-րդի սկզբին։
- Երեխաները կարող են ծնողների հետ մասնակցել այցին, կամ ցանկության դեպքում նրանց համար առաջարկում ենք՝
- Ժամանց կենտրոնի խաղասրահում մեր փորձառու անձնակազմի կողմից՝ ստեղծագործական աշխատանք, սեղանի և զարգացնող խաղեր, ֆորում թատրոն և այլն
- Ակտիվ բակային խաղեր, սպորտլանդիա - Ընթրիք ձեր նախընտրած սրճարանում/ռեստորանում
- Վերադարձ կենտրոն, ազատ ժամանց։ Երեկոյան կենտրոնի մեծ սրահում հնարավորություն կունենաք ընտանիքով դիտել ձեր նախընտրած ֆիլմը կամ ժամանցային խաղեր կազմակերպել
ՕՐ 2
- Նախաճաշ կենտրոնում
- Այցելություն Շալե համալիր, որտեղ կծանոթանաք հին Գյումրիի լուսանկարների մեծ հավաքածուի և հետաքրքիր պատմությունների հետ, երեխաները «Մեր Գյուղ» ագարակում կվայելեն վանա կատուների, հայկական գամփռ հովվաշների, կովերի, ոչխարների ու հավերի հետ շփումը, կծանոթանան նրանց խնամքի առանձնահատկությունների հետ
- Ճաշ քաղաքում կամ մեր կենտրոնում (եթե նախապես պայմանավորվենք)
- Եթե վերադարձի ժամանակային սահմանափակում չունեք, առաջարկում ենք ձեր երեխաների հետ միասին այցելել Հայաստանի ամենահին՝ Ստ.Ալիխանյանի անվան Տիկնիկային թատրոն, դիտել հատուկ ձեզ համար կազմակերպված ներկայացում և ծանոթանալ դերասանների և տիկնիկագործության գաղտնիքների հետ, կամ անցկացնել ժամանց կենտրոնում
- Ճանապարհից առաջ սուրճ/թեյ հյուրասիրություն
- Հրաժեշտ
Ի դեպ, մեր կահավորված խոհանոցը ձեր տրամադրության տակ է, եթե ցանկանում եք ինքներդ պատրաստել ճաշ կամ ընթրիք։
Ներկայացված ծրագիրը կարող է փոփոխվել ըստ ձեր նախասիրությունների, առաջարկների, հնարավորությունների և եղանակային պայմանների։
Անհրաժեշտ է դիմել ծրագրի մեկնարկից առնվազն 7 օր առաջ: