ՁՄԵՌԱՅԻՆ ԵՐԹՈՒՂԻՆԵՐ
ԿԱԶԱ Գյումրի Հյուրընկալության կենտրոնը կազմակերպում է
2-օրյա ձմեռային հանգիստ
Եթե պատրաստվում եք Ձեր առաջին ճամփորդությանը Գյումրի, ապա այս առաջարկվող ծրագիրը ձեզ համար է: Արագընթաց ու հարմարավետ գնացքը 2 ժամում Երևանից Ձեզ կհասցնի Գյումրի: Ծրագիրն այնպես է մտածված, որ ընդամենը 2 օրում հասցնեք հնարավորինս համակողմանի ճանաչել Գյումրին` հին ժամանակներից պահպանված ավանդույթները, սովորույթները, հետաքրքիր ու կարևոր պատմական վայրերը, լինել Գյումրու կարևոր պատմամշակութային և հոգևոր կենտրոններում, թանգարաններում, շփվել տեղացիների հետ և համտեսել տեղական ուտեստները, անգամ մասնակցել Կրաշեն գյուղում կազմակերպվող դահուկային զբոսանքին: Եկե՛ք միասին բացահայտենք խորհրդավոր քաղաքի գաղտնիքները:
Օր 1
Ժամանում, հյուրերի դիմավորում, տեղավորում
Բարի գալուստի Տաք գինու Հյուրասիրություն
Զբոսանք Գյումրու հին ու նոր փողոցներով, այց Մայր Հայաստան և Սև «Ղուլ»
Ձնեմարդի պատրաստում
Ճաշի ընդմիջում
Այցելություն Ձիթողցոնց տուն-թանգարան կամ որևէ այլ թանգարան՝ ըստ ընտրության
Այցելություն Մարմաշենի վանական համալիր
Ընթրիքի կազմակերպում մեր կենտրոնում: Կընտրվի հայկական խոհանոցի բաղադրատոմսերից մեկը
Հանգիստ կամ ֆիլմի դիտում
Օր 2
Նախաճաշ
Դահուկային զբոսանք Կրաշեն գյուղում: Այստեղ ձմռան սեզոնին մշտական կայուն ձնածածկույթ կա և իդեալական պայմաններ` դահուկ վարելու համար
Ճաշ բնակչի տանը
Վերադարձ Գյումրի
Այցելություններ ըստ ընտրության՝ արվեստանոցներ, արհեստանոցներ, Գարեջրի գործարան; «Լենտեքս» տեքստիլ ֆաբրիկա, «Անուշարան» հրուշակեղենի արտադրամաս
Այցելություն Գյումրիի ամենահին վարսավիրանոց
Ընթրիք՝ Շվեյցարական կերակրատեսակների համտեսում «Մեղր ու Բույս» թեյարանում
Հանգիստ կամ ժամանցային խաղերի կազմակերպում
Ներկայացված ծրագրային առաջարկները կարող են փոփոխվել ըստ հյուրերի ցանկությունների և առաջարկների:
Ներկայացված ծրագրից դուրս լրացուցիչ ծառայություններ, այցեր կազմակերպելու համար հնարավոր է քննարկել, ինչպես նաև վերանայել արժեքը:
Գրանցվելու, ամրագրումների համար անհրաժեշտ է դիմել ծրագրի մեկնարկից առնվազն 7 օր առաջ: