ՎԱՅԵԼԵՔ ԳՅՈՒՄՐՎԱ ՀԱՄՆ ՈՒ ՀՈՏԸ, ՀԱՄՏԵՍԵՔ ԱՎԱՆԴԱԿԱՆ ՃԱՇԱՏԵՍԱԿՆԵՐԸ

Գյումրեցիները միշտ աչքի են ընկել իրենց հյուրասիրությամբ:  Գյումրու ավանդական խոհանոցը հայտնի է իր բազմազան կերակրատեսակներով: Ճաշացանկը հարուստ է ու բազմազան: Բացի ավանդական ուտեստներից, որոնք գյումրեցու սեղանից անպակաս էին, կային նաև զուտ քաղաքին բնորոշ ուտեստներ:

    • Քյալլա
      Այն պատրաստում պատրաստում են բացառապես Գյումրիում կամ Գյումրիի մերձակայքում, ոչխարի կամ կովի ամբողջական գլխից: Այս ճաշատեսակի յուրօրինակ համի պատճառը տարբեր մկանային հյուսվածքների համերի ու կառուցվածքի համադրությունն է: Ի դեպ՝ խորհրդային տարիներին շատերը հատուկ հասնում էին Լենինական, որ ճաշակեն իսկական քյալլա:
    • Պոչով չանախ
      Շատերն են համտեսել Գյումրվա պոչով չանախը: Այն համարվում է քաղաքի ամենահարգի ուտեստներից մեկը և պատրաստվում է հատուկ բաղադրատոմսով:
    • Գյումրվա խաշ
      Խաշի սեզոնը Գյումրիում բացվում է ուշ աշնանը` առաջին ցուրտ օրերի ժամանակ և շարունակվում է մինչև տաք օրեր: Այնպես, որ այս տարվա ցրտաշունչ ձմեռը ավելի հաճախ խաշ ուտելու հիանալի առիթ է:

 

Համտեսեք տեղական կերակրատեսակները ինչպես նաև չմոռանաք այցելել Գյումրեցիների կողմից սիրված Չերքեզի Ձոր հանգստի գոտի կամ ինչպես տեղացիներն են ասում Ձկի ձոր, որտեղ միշտ քաղաքի հյուրասեր բնակիչներն իրենց մտերիմների և հարազատների հետ այցելել են և ժամանակ անցկացրել: Այն ունի նաև պատմական մեծ նշանակություն:                            

Չերքեզի ձոր ռեստորանը ստեղծվել է 1997թ-ին, և աշխատում է առավել ժամանակակից տեխնոլոգիաներով, ու մասնագիտացված է 4 տեսակի իշխանի և մեկ տեսակի սիբիրյան թառափի բազմացման մեջ: Կարմիր ամրոցն ու հովիտը, որտեղ գտնվում է ձկնաբուծրանը, ունի պատմական կարևոր նշանակություն: Այս ռեստորանում Դուք կարող եք ինքներդ ձուկ բռնել և անմիջապես կպատրաստվի հայկական ավանդական թոնրի մեջ: