ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ԵՎ ԱՄԱՌԱՅԻՆ ՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ ՏՈՒՐԵՐ ԸՍՏ ՁԵՐ ԿԱՐԻՔՆԵՐԻ ԵՎ ՆԱԽԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

«ԿԱԶԱ» հիմնադրամի Գյումրու կենտրոնը կազմակերպում է երկօրյա հանգիստ Շիրակի մարզում

Եթե պատրաստվում եք ձեր հանգիստն անցկացնել Գյումրիում, ապա այս առաջարկվող ծրագիրը ձեզ համար է: Արագընթաց ու հարմարավետ գնացքը 2 ժամում Երևանից Ձեզ կհասցնի Գյումրի: Ծրագիրն այնպես է մտածված, որ ընդամենը 2 օրում կկարողանաք հնարավորինս համակողմանի ճանաչել Գյումրին` իր ավանդույթներով, սովորույթներով, հետաքրքիր ու կարևոր պատմամշակութային վայրերով, թանգարաններով, շփվել գյումրեցիների հետ և համտեսել տեղական ուտեստները։

Եկե՛ք միասին ճանաչենք արվեստների և արհեստների մայրաքաղաքը:

Իսկ եթե դուք բնության ու քայլարշավի սիրահար եք՝ ձեզ համար ևս ունենք հետաքրքիր առաջարկներ։

Օր 1

Ժամանում, դիմավորում, տեղավորում

Գինու հյուրասիրություն

Զբոսանք Գյումրու հին ու նոր փողոցներով, այց Մայր Հայաստան և Սև "Ղուլ"

Ճաշի ընդմիջում

Այցելություն Ձիթողցոնց տուն-թանգարան կամ որևէ այլ թանգարան՝ ըստ ընտրության

Ընթրիքի կազմակերպում մեր կենտրոնում, կընտրվի հայկական խոհանոցի բաղադրատոմսերից որևէ մեկը

Հանգիստ կամ ֆիլմի դիտում

Օր 2

Նախաճաշ

Այց Շիրակի մարզի պատմամշակութային վայրերից որևէ մեկը ըստ նախընտրության (Մարմաշեն վանական համալիր, Հառիճավանք վանական համալիր)

Ճաշ՝ պիկնիկ

Այց արվեստանոցներ, արհեստանոցներ ըստ նախընտրության (Գյումրիի ամենահին վարսավիրանոց, արծաթագործության, պղնձագործության, կավագործության, խեցեգործության արհեստանոցներ)

Այց որևէ արտադրամաս ըստ նախընտրության (Գարեջրի գործարան, "Լենտեքս" տեքստիլ ֆաբրիկա, "Անուշարան" հրուշակեղենի արտադրամաս)

Ընթրիք՝ շվեյցարական կերակրատեսակների համտեսում "Մեղր ու Բույս" թեյարանում

Հանգիստ կամ ժամանցային խաղեր

Ներկայացված ծրագրային առաջարկները կարող են փոփոխվել ըստ հյուրերի նախասիրության և ժամանակացույցի:

Գյումրու պատմամշակութային վայրերով, թանգարաններով և փողոցներով շրցայց կատարելուց բացի, հնարավորություն ունեք նաև ուղևորվել և քայլարշավ կատարել Շիրակի մարզում՝ դեպի Մարմաշեն, Հառիճավանք, Գառնահովիտ, Արփի լիճ, Բարձրաշեն: Երկօրյա տուրի ընթացքում հնարավորություն ունեք ընտրություն կատարել և բացահայտել տվյալ վայրերը:

Գյումրի - Մարմաշեն
Տևողություն՝ 2 ժամ
Հարաբերական թեքություն՝ - 200 մ

Զբոսանք Հին Գումրիի փողոցներով: Ճաշի ընդմիջում։ Մեքենայով փոխադրում (10կմ) Վահրամաբերդ գյուղ, որտեղից կմեկնարկի քայլարշավը մինչև Մարմաշենի վանական համալիր։ Այց վանական համալիր։

Գյումրի - Գառնահովիտ - Մաստարա - Գյումրի
Տևողություն՝ 3 - 4 ժամ
Հարաբերական թեքություն՝ - 390 մ

Մեքենայով փոխադրում դեպի Գառնահովիտ գյուղ (47 կմ): Սուրբ Գևորգ եկեղեցու այց և քայլարշավի սկիզբ մինչև Մաստարա գյուղ: Այց Մաստարայի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի:

Գյումրի - Աշոցք - Արփի լիճ - Գյումրի
Տևողություն՝ ոչ արտահայտիչ տարբերություն Մեքենայով փոխադրում դեպի Աշոցք (35 կմ), որտեղից կսկսի քայլարշավը դեպի Արփի լիճ: Հնարավորություն կունենաք հեծանվով կամ մակույկով զբոսանքի, թռչնադիտման։

Գյումրի - Բարձրաշեն - Գյումրի
Տևողություն ՝ 3 - 5 ժամ
Հարաբերական թեքություն ՝ + 230 մ

Մեքենայով փոխադրում դեպի Արագած լեռ (25 կմ): Քայլարշավը կմեկնարկի Իսահակյան գյուղից մինչև Բարձրաշեն: Այս գյուղը ողջ տարածաշրջանի ամենաբարձր կետն է, և կարելի է հիանալ համայնապատկերով: Գյուղում դուք կարող եք հայտնաբերել շատ հին հորեր: Եթե եղանակը բարենպաստ չլինի, կընտրվի ավելի հեշտ քայլարշավ Սառնաղբյուր գյուղում։

Առաջարկվող ծրագրերի արժեքը 1 անձի համար / 2 գիշեր / - 20.000 ՀՀ դրամ

Մենք ունենք հատուկ գնային առաջարկ ընտանիքների համար

(0 -4 տարեկան երեխայի գիշերակացն անվճար է և քնում է ծնողների սենյակում)
4 – 12 տարեկան երեխաների համար կգործի 50% զեղչ:

Արժեքը ներառում է՝

  • Գիշերակաց ( 2 գիշեր)
  • 2 նախաճաշ
  • Հյուրընկալության կազմակերպումը (հանդիպումներ, ճաշերի ամրագրումներ, գնացքով երթևեկելու դեպքում դիմավորում և ճանապարհում)։

Արժեքը չի ներառում՝

  • Գյումրի ժամանման և մեկնման տրանսպորտային ծախսերը
  • Անգլերեն, ֆրանսերեն, հայերեն և ռուսերեն լեզուների տիրապետող էքսկուրսավարի ծառայությունը
    1 անձի / 2 օր - 5000 ՀՀ դրամ (5 անձից բաղկացած խմբի դեպքում)
    Քայլարշավների ուղեկցողի ծառայություն 1 անձ / 2 օր - 3000 ՀՀ դրամ (5 անձից բաղկացած խմբի դեպքում)
  • Թանգարանների մուտքի տոմսերը
  • Ճաշ, ընթրիք, 1 անձ - 4000 ՀՀ դրամ
  • Ալկոհոլային խմիչքներն ու զովացուցիչ ընպելիքները
  • Անձնական նպատակներով գնված պարագաներն ու հուշանվերները

6 և ավելի անձից բաղկացած խմբերի դեպքում առաջարկվող այցերի տրանսպորտային ծախսերը, ինչպես նաև զբոսավարի ծառայությունը կլինեն անվճար:

Ներկայացված ծրագրից դուրս լրացուցիչ ծառայություններ, այցեր կազմակերպելու համար հնարավոր է քննարկել, ինչպես նաև վերանայել արժեքը:
Ամրագրումների համար անհրաժեշտ է դիմել ծրագրի մեկնարկից առնվազն 7 օր առաջ: