Քայլարշավներ Շիրակում

 

«ԿԱԶԱ» հիմնադրամի Գյումրու կենտրոնը կազմակերպում է երկօրյա և եռօրյա հանգիստ Շիրակի մարզում

Առաջարկում ենք մեզ հետ բացահայտել կամ ավելի լավ ճանաչել և գնահատել Հայաստանի հյուսիսային դարպասի՝ Շիրակի մարզի հմայքն ու գանձերը։

Գրե՛ք կամ զանգահարե՛ք և մենք միասին կկառուցենք ձեր ցանկալի քայլարշավային երթուղին։

Առաջարկ 1

 

Գյումրի - Մարմաշեն

Տևողություն։ 1 - 2 ժամ
Հարաբերական բարձրություն։ - 200 մ

Զբոսանք Հին Գումրու փողոցներով: Թեթև ճաշի ընդմիջում բնության գրկում։ Տրանսպորտով փոխադրում (10կմ) Վահրամաբերդ գյուղ, որտեղից կմեկնարկի քայլարշավը մինչև Մարմաշենի վանական համալիր։ Հնարավոր է երթուղին երկարացնել, որպեսզի բացահայտենք ուրարտական Արգիշտի I (827 - 764 մ․թ․ա․) թագավորի Էրիախի երկիրը նվաճելու և Իրդանուինի ու Իշգիդուլու քաղաքները գրավելու մասին սեպագիր արձանագրությունը։ Այց Մարմաշենի վանական համալիր։ Երեկոյան ճաշի համար խորհուրդ ենք տալիս վայելել «Ձկան Ձոր» ռեստորանի համեղ ձկները, որտեղ ձեր երեխաները հնարավորություն կունենան ձի հեծնել և ծանոթանալ տեղական հացի թխմանը։

 

Առաջարկ 2

 

Գյումրի - Գառնահովիտ - Մաստարա - Գյումրի

Տևողություն։ 3 - 4 ժամ
Հարաբերական բարձրություն։  - 390 մ

Տրանսպորտով փոխադրում դեպի Գառնահովիտ գյուղ (47 կմ): Սուրբ Գևորգ եկեղեցու այց և քայլարշավի սկիզբ մինչև Մաստարա գյուղ: Թեթև ճաշի ընդմիջում բնության գրկում։ Այց Մաստարայի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի: Ընթրիքի կազմակերպան հարցում կօգնենք խորհուրդներով և ամրագրմամբ։

 

Առաջարկ 3

 

Գյումրի - Աշոցք - Արփի լիճ - Գյումրի

Տևողություն։ 3 - 4 ժամ
Հարաբերական բարձրություն։ ոչ արտահայտիչ տարբերություն

Տրանսպորտով փոխադրում Աշոցք (35 կմ), որտեղից կսկսի քայլարշավը դեպի Արփի լիճ: Թեթև ճաշի ընդմիջում բնության գրկում, որը կկազմակերպի տեղում մեզ հյուրընկալող մարզիկների մի ընտանիք, ովքեր կարող են նաև մեզ համար կազմակերպել զբոսանք հեծանիվով կամ մակույկով։ Խորհուրդ ենք տալիս նախօրոք կազմակերպել ընթրիքը, քանի որ ուշ եք վերադառնալու։ Ընթրիքի կազմակերպան հարցում կօգնենք խորհուրդներով և ամրագրմամբ։

 

Առաջարկ 4

 

Գյումրի - Բարձրաշեն - Գյումրի

Տևողություն։ 3 - 5 ժամ
Հարաբերական բարձրություն։  + 230 մ

Տրանսպորտով փոխադրում Արագած լեռ (25 կմ): Քայլարշավը կմեկնարկի Իսահակյան գյուղից մինչև Բարձրաշեն: Այս գյուղը ողջ տարածաշրջանի ամենաբարձր կետն է, որտեղից կարելի է հիանալ համայնապատկերով: Թեթև ճաշի ընդմիջում բնության գրկում։ Գյուղում կարելի է հայտնաբերել շատ հին հորեր: Եթե եղանակը բարենպաստ չլինի, կընտրվի ավելի հեշտ քայլարշավ Սառնաղբյուր գյուղում։ Ընթրիքի կազմակերպան հարցում կօգնենք խորհուրդներով և ամրագրմամբ։

 

Առաջարկ 5

 

Գյումրի - Հառիճավանք - Պեմզաշեն - Գյումրի

Տևողություն։  3 - 5 ժամ
Հարաբերական բարձրություն։  + 230 մ

Տրանսպորտով փոխադրում Արթիկ քաղաք (25 կմ), այց վաղ քրիստոնեական ժամանակաշրջանի Լմբատավանք եկեղեցի։ Կբացահայտենք որմնանկարները և կմեկնարկենք քայլարշավը մինչև Պեմզաշեն, որտեղ կհյուրընկալվենք բնակչի տանը, կճաշենք և կծանոթանանք գյուղի պատմաճարտարապետական հուշարձանների հետ, «ծակ քարի» պատմությանը։ Ընթրիքի կազմակերպան հարցում կօգնենք խորհուրդներով և ամրագրմամբ։

Ողջ երթուղու ընթացքում ձեզ կուղեկցի մեր կենտրոնում մասնագիտացած  զբոսավար - ուղեկցողը, ինչպես նաև տրանսպորտային փոխադրամիջոցը։ Ձեզ կտրամադրվի երթուղու ճանապարհային քարտեզ։

Ի դեպ, առաջարկվող քայլարշավային երթուղիները հնարավոր է իրականացնել նաև  6+ տարեկան երեխաների հետ, բայց ոչ նույն ռիթմով, ինչ ծնողները։ Նրանց կուղեկցի հատուկ մասնագետը և հոգնելու դեպքում կշարունակեն մեքենայով։ Ցանկության դեպքում երեխաները կարող են մնալ մեր կենտրոնում, որտեղ իրենց համար կկազմակերպվի

  • Ժամանց կենտրոնի խաղասրահում մեր փորձառու անձնակազմի կողմից՝ ստեղծագործական աշխատանք, սեղանի և զարգացնող խաղեր, ֆորում թատրոն և այլն։
  • Ակտիվ բակային խաղեր, սպորտլանդիա։

Ներկայացված երթուղիները հնարավոր է փոփոխել, հարմարեցնել ձեր ցանկություններին, ֆիզիկական պատրաստվածությանը և եղանակային պայմաններին:

Անհրաժեշտ է դիմել ծրագրի մեկնարկից առնվազն 7 օր առաջ: