ՀԱՐՄԱՐԱՎԵՏ ԵՎ ԼՈՒՍԱՎՈՐ ՍԵՆՅԱԿՆԵՐ
«ԿԱԶԱ» հիմնադրամի Գյումրու կենտրոնը առաջարկում է հյուրատուն քաղաքի կենտրոնական հատվածում: Կենտրոնը մոտ է տեսարժան վայրերին, թանգարաններին և պատմամշակութային հուշարձաններին, ինչպես նաև ժամանցային վայրերին: Մեր հյուրասեր անձնակազմը, հաճելի մթնոլորտը, յուրօրինակ ձևավորված սենյակները հիանալի պայմաններ են ստեղծում պատշաճ հանգստի և արդյունավետ աշխատանքի համար: Հյուրատան լուսավոր ու հարմարավետ սենյակները գոհացնում են ոչ միայն գործարարներին և զբոսաշրջիկներին, այլև ընտանիքներին, ովքեր նախընտրում են ջերմություն և հարմարավետություն: Բարձրորակ ծառայությունների հետ մեկտեղ «ԿԱԶԱ» հիմնադրամի Գյումրու կենտրոնը իր հյուրերին և գործընկերներին առաջարկում է հարմար գներ՝ ստեղծելով բարձր որակի և ցածր գների յուրահատուկ համադրություն: Դե իսկ ծառայություններից ստացված ողջ հասույթն ուղղվում է Հիմնադրամի զարգացման ծրագրերի իրականացմանը։
ՄԵՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
9 ստանդարտ 2, 3 և 4 տեղանոց սենյակներ (լոգարան՝ անհրաժեշտ պարագաներով, յուրաքանչյուր սենյակում) մինչև 26 հոգու համար
3 էկոնոմ 1 և 2 տեղանոց սենյակներ (մեկ ընդհանուր լոգարան՝ անհրաժեշտ պարագաներով) մինչև 4 հոգու համար
Նախաճաշ
Սուրճի և ճաշի ընդմիջումների կազմակերպում
ՀՅՈՒՐԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՕԳՏՎԵԼ ՀԵՏԵՎՅԱԼ ԱՆՎՃԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ
Խաղասենյակ երեխաների համար և հանգստի սենյակ
Խոհանոց՝ անհրաժեշտ սպասքով
Բակ և ավտոկայանատեղի
Ողջ կենտրոնի տարածքում հասանելի Wi-Fi
ՀՅՈՒՐԵՐԻ ՆԱԽԸՆՏՐՈՒԹՅԱՄԲ ԿԱՐՈՂ ԵՆՔ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ ՀԵՏԵՎՅԱԼ ՎՃԱՐՈՎԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Տրանսպորտի կազմակերպում (ներառյալ՝ օդանավակայան)
Գյումրիում և Շիրակի մարզում հետաքրքիր շրջայցերի կազմակերպում՝ ըստ հյուրերի նախասիրությունների
Լվացքատուն